Ուսումնահայրենագիտական ճամփորդություն Շիրակի մարզ, քաղաք Գյումրի

Վայրը՝ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի

Ժամկետը՝ դեկտեմբերի 22-23

Մեկնումը՝ 22 դեկտեմբերի ժամը 7։55-ին Սասունցի Դավիթ կայարան

Վերադարձը՝ 23 դեկտեմբերի մինչև 20։00 Սասունցի Դավիթ կայարան

Մասնակիցները՝ Քոլեջի Ուսանողներ

Պատասխանատուներ՝ Լենա Նալբանդյան, Կարինե Ղարախանյան

Մեկնման երթուղի՝ Երևան -Գյումրի

Վերադարձի երթուղի՝ Գյումրի -Երևան 

Նպատակը՝

Գլխավոր նպատակն է բացահայտել Գյումրին, այս գործում կնպաստի այն փաստը, որ ճամփորդում ենք գնացքով և քաղաքը ուսումնասիրելու ենք քայլքով։

  • Ճանաչել Գյումրին
  • Ծանոթանալ քաղաքի պատմական վայրերի հետ
  • Խոհարարական աշխատանքներ թիմով
  • Հատակագծի ուսումնասիրություն

Ծրագրում

  • Թափառումներ Գյումրիով
  • Թանգարանի այցելություն
  • Այցելություն ԹՈՒՄՈ տեխնոլոգիական կենտրոն
  • Թիմային ընթրիքի պատրաստում

Գիշերակացը՝ Գյուրջի տուն

Արշավականի անհրաժեշտ պարագաները՝

  • ուսապարկ
  • հարմարավետ, տաք հագուստ (փոխնորդ)
  • ձմեռային կոշիկներ (փոխնորդ)
  • հիգիենայի պարագաներ
  • առաջին օրվա համար նախատեսված սնունդ՝ բրդուճներ, միրգ, անհատական սպասք
  • ջուր՝ անհատական շշով
  • առաջին օգնության արկղիկը՝ Քոլեջն է տրամադրում

Արդյունքներ՝ ճամփորդության ընթացքում ստացած տպավորությունների և էմոցիաների մասին սովորողները կգրեն բլոգային ամփոփումներ, ֆոտոշարերով, տեսանյութեր, որոնք հրապարակված կլինեն բլոգներում։ Նաև կատարում ենք մասնագիտական աշխատանք՝ կոլաժների շարք ոգեշնչված քաղաքի ճարտարապետությունից։

Նախապատրաստական աշխատանքներ.

  • Քարտեզի միջոցով երթուղու կազմում
  • Այցելվող վայրերի վերաբերյալ նյութերի հավաքում, ուսումնասիրություն
  • Սովորողներն իրենց բլոգներում հրապարակում են տեղեկություններ Գյումրվա մասին

Նախահաշիվ՝

Յուրաքանչյուր սովորողը վճարում է 10․000 ՀՀ դրամ

Ընդամենը՝10․000*12=120.000 ՀՀ դրամ

Ծախսերի մեջ ներառվում է՝

  • Տրանսպորտային ծախսեր 2600 դրամ, ընդհանուր 31 200 ՀՀ դրամ (գնացքով)
  • Սնունդ՝ 40․000 դրամ (նաև սնվելու ենք դրսում, քայլքի ընթացքում)
  • Հյուրատան վճար՝ 48 000

Օրակարգ.

Օր 1-ին

12:00՝ Ժամանում Գյումրի, տեղավորում սենյակներում,

13:00՝ Ճաշ

14:30՝ Քայլք Վարդանանց հրապարակ

15։00 Մարիամ և Երանուհի Ասլամազյանների պատկերասրահ

16։30 Շիրազի տուն-թանգարան

17։00 Մասնագիտական զրոույց պահպանված ճարտարապետության մասին՝ թանգարանի բակում

18։00 Իլուզիաների թանգարան

19։30 Վերադարձ հյուրատուն

20։00 Ընթրիքի պատրաստում, ընթրիք

21։30 Օրվա տպավորությունների քննարկում

23։00 Կենցաղի կարգավորում,քուն

Օր 2-րդ

7:00՝ վերկաց, հիգիենայի ժամ

7։30 Գյումրին լուսաբացին․ Քայլք-նախավարժանք

9:00՝ նախաճաշ

10:00՝ այցելություն ԹՈՒՄՈ տեխնոլոգիական կենտրոն, մասնագիտական միջավայրի հետ ծանոթություն

11։00՝ այցելություն Մայր Հայաստան հուշահամալիր

12։30 սենյակների, խոհանոցի մաքրություն, պատրաստվում ենք Երևան մեկնելուն

15:30 մեկնում

20։00 ժամանում, Երևան Ս․ Դավիթ կայարան

Մասնակիցներ՝

  1. Վահե Ավետիսյան
  2. Ավետիսյան Սիմոն
  3. Սահակյան Արթուր
  4. Մեսրոպյան Սենիկ
  5. Պողոսյան Արմեն
  6. Տոնոյան Մարիամ
  7. Հարությունյան Գալինա
  8. Կարապետյան Էլիզ
  9. Լիլիթ Գրիգորյան
  10. Սոֆի Ղարիբյան
  11. Թամարա Աղասյան
  12. Նարեկ Ներսիսյան

Оставьте комментарий