Մանկավարժական քննարկում. Առակներ

Փոքրիկ առակների փոխաբերական իմաստը:

Մեծ բան է սոխակը, բայց ճնճղուկներս ավելի շատ ենք։

Առակը ինքնին մարդկանց մասին է, ցույց է տալիս մարդկանց տեսակները։ հիմքում քանակական և որակական տարբերությունն է։ Առակը տեսակով կատագերկան է, բայց ստիպում է երկար մտածել և խորհել հինական մեսիջը գտնելու համար։

<<Աքաղաղ>>
Չի լուսանում, ես դեռ ազդանշան չեմ տվել։

Առակի նպատակն է ցույց տալ, որ քանի դեռ չի եկել ճիշտ պահը պետք չէ արձագանքել, և ամեն բան հենց իր իսկ պահին է գեղեցիկ։ Առհասաարակ ժամանակը ճիշտ գնահատելու կարևորությունն է ընդգծված և ճիշտ պահին ճիշտ մոտեցում իրավիճակին։

<<Ճանճը պատուհանի ապակուն>>

Այժմ ես գիտեմ, թե որտեղ է կեցության սահմանը։
Բնութագրում է կյանքը տարածության և ժամանակի հետ մեկ տեղ, թե չափի և տարածությունը ճիշտ գնահատելու հմտության մասին է հաղորդում այս առակը։

<<Խոզ և մարգարիտ>>

Բռ՜ այս ի՞նչ են լցրել իմ կեղտաջրի մեջ, սա ի՞նչ խոզություն է։
Առակի համար ընտրված կերպարները հակասական են ուստի հիմքում ընկած է ու արտաքին տեսքը և առաջի տպավորությունը չէ, որ ամենաճիշտ իրականությունն է։ Խոզը չնայած իր իսկ կենդանական յուրահատուկ տեսակի մարգարիտը խոզություն է համարում, ինչը արտասովոր է։ Եվ հենց այդ արտասովոր պահվածքն է, որ ցույց է տալիս առակի բուն հիքը։

Оставьте комментарий