Հաշվետվություն․ Հոկտեմբեր

Միջին դպրոցում ընտրությամբ գործունեության սովորողների հետ իրականացնում ենք բնապահպանության վերաբերյալ կերպարային նախագիծ, որը պետ է լինի մոտիվացնող ազդակ շրջակա միջավայրի պահպանության համար։

Իսկ արդեն քոլեջի կուրսերի ամիսը սկսեցինք ճամփորդությամբ դեպի Թեղենյաց վանք, որի արդյունքում 1-ին կուրսի ուսանողների հետ իրականացրեցինք կոլաժային նախագիծ։ 2-րդ կուրսի ուսանողների հետ ավարտուն տեսքի բերեցինք գունաբանության և ճարտարապետության վերաբերյալ նախագծային աշխատանքները։ Իսկ արդեն 3-րդ ավարտական կուրսի հետ լարված աշխատում ենք դիպլոմային նախագծերի վրա։

Սկիզբ ենք դրել համատեղ նախագծին Հեղինե խալաթյանի հետ, որի արդյունքում ուսանողները պետ է մշակեն պոստերներ։

Հոկտգեմբեր ամսվա ընթացքում նաև ունեցել ենք մասնագիտական ճամփորդության նախագիծ, ոիր շրջանակներում այցելեցինք Armenian code academy և մանրամասն ծանոթացանք իրենց գործունեության նրբություններին։ Մեզ ներկայացրեցին Հայաստանում շատ կիրառվող ծրագրավորման լեզուների և այլ հմտությունների մասին, ինչպես նաև ծանոթացանք ոլորտում CV-ի մշակման ճիշտ մեթոդներին։

Որպես լրացուցիչ աշխատանք դպրոցների արձակուդային շաբաթը օկտագործեցինք կրթահամալիրի smm խնդիրների լուծման համար և իրականացրեցինք սեմինար քննարկում՝ մուտքի ճամբարի խմբի և երկարացված օրվա կազմակերպիչների հետ։

Ավարտուն տեսքի բերեցինք նաև գինու ետնապիտակը, որը շութով տպագրված և փակցված կլինի կրթահամալիրի կողմից արտադրվող գինու վրա։

Որոշ աշխատանքներ կարող եք տեսնել ուսանողների բլոգերում՝

Մարիամ Տոնոյան

Մարտիրոսյան Միլենա

Հավելված

Оставьте комментарий