Նոյեմբեր ամսվա նախագծեր, Սեբաստացու օրեր

Նոյեմբեր ամսվա ընթացքում քոլեջի սովորողների հետ աշխատելու ենք մի շարք նոր նախագծերի վրա, ստեղծագործելու ենք՝ զարգացնելով մասնագիտական գիտելիքները։

Քոլեջի 2-րդ կուրսի սովորողների հետ կներկայացնեն հոկտեմբեր ամսվա հաջողված նախագծերից մեկը՝ «Մարդ մնա» նախագիծը, պոստերների գաղափարը ավելի լավ փոխանցելու համար նախատեսում են պրեզենտացիոն ժամ, որը սովորողների համար փորձ կլինի աշխատանքի ներկայացման համար։

Արդեն իսկ սովորել ենք ստեղծել տարբերանշան, և կատարել ենք ուսումնասիրություն և սկսել ենք մշակել էսքիզներ բրենդի բրենդավորման համար։

Քոլեջի 3-րդ կուրսի սովորողների շարունակում են աշխատել դիպլոմային նախագծերի վրա։ Նոյեմբեր ամսվա առաջնային անելիքը բովանդակության վերջնական կազմումն է լինելու, որից հետո պետք է սկսենք խմբագրել արդեն իսկ հավաքագրած նյութերը։

Սովորողների համար որպես լրացուցիչ աշխատանք դիտարկում ենք՝ big chrismast market-ի համար մշակել վիզուալ տեսքը լրացնող գաղափարներ։

Նախագծերի ամփոփում, արդյունք։

Оставьте комментарий