Դեկտեմբեր ամսվա նախագծեր

Դեկտեմբեր ամիսը համարում ենք նախատոնական և ի հարկե նախատեսում ենք իրականացնել տոնական նախագծեր։

Քոլեջի 2-րդ կուրսում սովորող ուսանողների հետ նախատեսում ենք ավարտուն տեսքի բերել բրենդավորման որոշ կետեր և անցնել ավի մանրակրկիտ մշակուների։ Նույն սովորողների համար որպես լրացուցիչ աշխատանք իրականացնում ենք Big Christmast-ի համար նախատեսվաց վիզուալի մշակման նախագիծ։

Քոլեջի 3-րդ կուրսի սովորողները ավարտուն տեսքի կբերեն դիպլոմային նախագծերի տեսական մասը՝ ըստ կազմած բովանդակության և կշարունակենք աշխատել արդեն գործնական մասի վրա։

SMM թիմի և արտադրական դիզայն մասնախմբի գործունեություն։

Դեկտեմբերը բավականին կարևոր իրադարձություններով հագեցած ամիս է, հետևաբար արտադրական դիզայն մասնախմբի անդամները և SMM թիմը շատ անելիք ունեն։ Նախատոնական հրապարակումներ, միջոցառուների պոստերներ և այլ դետալներ՝ սեբաստացիական ձեռագրով։

Նախագծերի ամփոփում, արդյունք։

Оставьте комментарий