«Ձոն» ստուգատես․ մարտ, ապրիլ ամսվա նախագծեր

Սուգատեսի շրջանակներում շարունակական աշխատելու ենք արդեն իսկ մեկնարկած նախագծերի վրա և որպես շարունակություն ընդգծելու ենք գարնանային տրամադրությունը և գույները։

Քելեջի 2-րդ կուրսի սովորողներ հետ նախատեսում ենք իրականացնել ծավալուն նախագիծ համատեղելով՝ մասնագիտական ծրագրերի գիտելիքները և դիզայնի պատմության շրջանակներում ուսումնասիրված բոլոր ուղղությունները։

Սովորողների հետ իրականացնելու ենք անիմացիոն գործունեություն «Փարաջանով 100» նախագծի շրջանակներում։ Այս նախագիծը հնարավորություն կտա խորապես ծանոթանալ հայ նշանավոր արվեստագետ՝ Սերգեյ Փարաջանովի անցած ճանապարհին և թողած ժառանգությանը։

Քոլեջի 3-րդ կուրսի սովորողների հետ ամփոփիչ փուլ ենք անցնելու և ավարտին ենք հասցնելու դիպլոմային նախագծերի գործնական մասը, որի կհաջորդի եզրակացություն, թե ի վերջո նոր բրենդ ստեղծելու ընթացքը ինչ փոխանցեց իրենց հետագա մասնագիտական գործունեության համար։

Оставьте комментарий