Ապրիլ ամսվա նախագծեր

Քոլեջի 2-րդ կուրսի սովորողների հետ համատեղ նախատեսում ենք շարունակել խորացված մասնագիտական գործունեությունը, աշխատանքերը բերել պորտֆոլիոյում ներկայացնելու տեսքի և տեղադրել միջազգային հարթակներում։

Դիզայնի պատմություն առարկայի շրջանակներում տեսաֆիլմերի և փոտքասթերի միջոցով շարունակելու ենք բացահայտել դիզայնի ավելի թաքնված շերտեր, կիրառելով այն որպես ոգեշնչող և ինֆորմատիվ ռեսուրս։

Աշխատանք ձեռքով և ավանդական նկարչական նյութերով, սովորելու ենք վեկտորային ֆորմատի վերածել թղթին նկարած աշխատանքը։

Քոլեջի 3-րդ կուրսի սովորողների հետ վերջնական ավարտում ենք դիպլոմային նախագծերի գործնական մասը, որի հետո որպես եզրակացություն պետք է հստակ նշենք, թե ինչ եզրակացրեցինք աշխատանքը կատարելու ընթացքում։

Թիմային աշխատանքը շարունակվում է արտադրական դիզայն մասնախմբի և smm թիմի հետ։ Այս պահին շեշտադրված աշխատում ենք կրթահամալիրի ներկայաց,ման վրա քանի որ ընդունելության ակտիվ շրջան է։

Оставьте комментарий