Մայիսյան հավաք 2023-2024

Մայիս ամիսը ինչպես ամեն տարի այս տարի նույնպես ենթադրվում է լինել հագեցած ամփոփիչ նախագծերով, աշխատանքների ներկայացմամբ։

— Քոլեջի 2-րդ կուսրի սովորողների հետ վերջնական տեսքի են բերելու և ներկայացնելու ենք բրենդավորման շուրջտարյա նախագիծը։ Այս նախագծի ընթացքում սովորողները մանրակրկիտ ծանոթացել են համակարգչային ծրագրերի հնարավորությունների հետ և ձևավորել եմ պորտֆոլիո։

Նաև նախատեսում ենք խոսել պորտֆոլիոյի կարևորության և նշանակության մասին և ներկայացնել միջազգային կայքում տեղադրված աշխատանքները։

— Ավարտգական 3-րդ կուրսի սովորողների հետ պատրասվում ենք իրականացնել դիպլոմային աշխատանքի նախապաշտպանություն, որը հստակ ցույց կտա աշխատանքներում առկա բացթողումները և կկատարենք վերջնական լրացումներ։

— Արտադրական դիզայն, կինո-ֆոտո և համակարգչային գրաֆիկա մասնախմբի անդամների հետ շարունակում ենք ապահովել միջոցառումների վիզուալ կոնտենտ, պրոֆեսիոսնալ լուսաբանում և անհրաժեշտության դեպքում արտադրանքի գովազդային արշավ։

Оставьте комментарий