Հանդիպման ամփոփում

Ըստ նախատեսված օրացույցի ապրիլի 19-ի տեղի ունեցավ Դավիթ Մեջլումյանի հետ հանդիպումը, որի հիմնական թեման էր՝ «փոփոխվող աշխարհի նոր հմտությունները»։

Հանդիպման հիմնական նպատակն էր՝ ծանոթանալ Դավիթի գործունությանը, անցած ճանապարհին և ի հարկե քննարկել առաջադրված թեման։ Ամփոփելով հանդիպումը՝ որպես մասնակից կնշեմ, որ այն մտորելու տեղիք տվեց և բավականին արդյունավետ էր։ Երկու ժամ և ավել քննարկման ընթացքում բացահայտեցինք, թե նոր աշխարհի հիմանկան խնդիրները որոնք են, սերիունդների տարբերությունները և ի հարկե այդ խնդիրների համար ձևակերպեցինք որոշակի լուծումներ։

Ներկա սերունդը մեղավոր չէ, որ նոր ու գերզարգացած աշխարհում է ծնվել, զուգահեռ ավագ սերունդը նախ պետք է լինի համբերատար, փորձի հասկանալ, որից հետո փոխանցի այն հիմնական և գերկարևոր արժեքները, ստեղծի միջավայր, որը թույլ կտա համապատասխան կերպով զարգանալ, արդյունավետ կիրառել մերի ժամանակների ռեսուրսները ու դառնալ զարգացնող էակներ։ Ի վերջո չի անտեսվի կրթությունը, չեն պակասի գիրք կարդացող մարդիկ ու բոլորը՝ հատկապես երիտասարդները կկարևորը ԺԱՄԱՆԱԿԸ, քանի որի ժամանակը սպասել չգիտի ու մենք էլ չպիտի սպասենք, փոխարենը գնանք հաղթանակի հետևից։

Դավիթի հաստատակամ, որոշ դեպքերում հակասական մտքերը սովորողների հետ զրուցի բռնվելու առիթ հանդիսացավ։ Հատուկ կնշեմ ուսանողների ոգևորված լսելու և ինչու ոչ հակադրվելու փաստը, որը հանդիպումը էլ ավելի հետաքրքիր և ինտրիգային էր դարձնում։

Սովորողների մտքերը և ամփոփումները․

Ամփոփիչ տեսանյութ՝ Մարիամ Մխիթարյան

Оставьте комментарий