Ուսումնական Տարվա ամփոփում 2022-2023

Ուսումնական տարին բավականին պրոդուկտիվ է ընթացել։

Միջին դպրոցի սովորողների հետ համատեղ ուսումնասիրել ենք շատ տարբեր թեմաներ, կատարել ենք թե՛ ձեռքով, և թե՛ համակարգչային աշխատանքներ։ Այս տարի սովորողները առավել հմտացան համակարգչային ծրագրերի հետ աշխատելիս։

Տարվա վերջին շրջանում հասցրեցինք մասնակցել մասնագիտական դասընթացների, որը նախատեսված է մրցույթային աշխատանքներ ստանալու համար, այն կլինի շարունակական։

Քոլեջի սովորողների հետ համատեղ աշխատել են մասնագիտական գիտելիքներ ձեռք բերելու և արդեն իսկ ունեցած գիտելիքները ամրապնդելու, հմտանալու ուղղությամբ։

Դիպլոմային նախագծեր

Իրականացրել ենք մասնագիտական ճամփորդություններ և ի հարկե նոր մեխանիզմով աշխատել ենք դիպլոմային նախագծերի վրա։

Լրացուցիչ գործունեություն

Այս ուսումնական տարվա համար անչափ կարևոր էր կրթահամալիրի սոցիալական գործունեության համար թիմի ձևավորման գործընթացը, նախաձեռնողներ՝ Էլյա Սահակյան և Լենա Նալբանդյան։ Այն սկսեցինք դասընթացների միջոցով, որից հետո վերաբրեդավորեցինք կրթահամալիրի վիզուալը, իսկ հիմա արդեն ինտենսիվ վարում ենք պաշտոնական էջերը։

Ուսումնական շրջանների ամփոփումներ․

Оставьте комментарий